Thursday, December 19, 2013

Առաջին ճամփորդություն՝ սահադաշտում


ԱՌԱՋԻՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
                                      
Այսօր մեր ամբողջ դասարանով գնացինք սահադաշտ: Շատ հաճելի էր, ափսոս, որ ընկեր Հերմինեն մեր հետ չսահեց: Իմ կարծիքով մեր դասարանում ամենալավը Գագիկն էր սահում, և պատկերացնում եք դա նրա առաջին անգամն էր: Մենք համարյա մեկ ու կես ժամ սահեցինք, բայց կարծես տաս րոպե լիներ: Մենք միմիյանց հետ մրցում էինք, խաղում էինք: Նաև ընկնում էինք, բայց այդքան լավ բաներից հետո դրանք  չէին նկատվում: Սահելուց հետո գնացինք պիցցերիա: Այնտեղ նույնպես հետաքրքիր ժամանակ անցկացրինք: Մի քիչ հոգնած, բայց ուրախ տրամադրությամբ վերադարձանք դպրոց:
Շնորհակալություն.............................

ՍԱՀԱԴԱՇՏՈՒՄ
Տեսանյութը այստեղ՝
http://www.youtube.com/watch?v=bR6KRVotNl4&feature=youtu.be

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԿԱՐՆԵՐ










No comments:

Post a Comment