Saturday, December 21, 2013

Ձմեռ է. Ուռա..........

Գիտեք այնքան եմ սիրում Ամանորը. չէ որ այն տոն էՙ երբ հին տարին  մոռացվում էՙ և սկսում է նոր տարին: Դա տոն է, երբ ամբողջ ընտանիքը միասին է տոնում՝  իր երգերով, ավանդույթներով, ուրախություններով: Եվ, գիտեք, մի քանի օրից արդեն կգա նոր տարին: Երեկ տարվա առաջին ձյունն էր, երբեք չէի պատկերացնի, որ առաջին ձյունը կգա այդքան մեծ փաթիլներով, այքան կպչուն և շատ: Ես և քույրիկս դուրս եկանք խաղալու, պատրաստեցինք մի մեծ ձնեմարդ. շատ լավ էր….: Ես կարծում եմ, որ ձմեռը առանց մեր օգնության այդքան լավ չէր լինի: Առանց մեզ կլիներ միայն ձյուն, իսկ մեր շնրհիվ հիմա կա հենց ինքը՝ Ամանորը, մեր ստեղծած Ձմեռ պապի կերպարը, ձնեմարդը, ամնորյա եղևնին, նվերները և այլն: Ձմեռը մենք դարձրել ենք մի եղանակ, որին աշխարհի բոլոր մարդիկ մեծ ակնկլիքներով սպասում են:
Մի խոսքով, շատ ուրախ եմ, որ ձմեռ է, մաղթում եմ ձեզ՝ բոլորիդ, ուրախ Ամանոր:

No comments:

Post a Comment