Saturday, January 11, 2014

Միջին դպրոցը իմ աչքերով


Միջին դպրոց փոխադրվելիս անհանգստանում էի, մտածում, որ 
շրջապատին չեմ հարմարվի, դասերը շատ կլինեն և այլն: Փոխադրվելիս

կարծում էի, որ ոտք եմ դնում մեծերի աշխարհ: Հիմա արդեն երրորդ ամիսն է ինչ սովորում եմ Միջինում: Թիթիզությունը մի կողմ՝ դպրոցն ուղղակի հրաշալի է, միակ թերությունն այն է, որ թերություն չկա: Չծիծաղեք, բայց ինձ համար դպրոցը հասարակ չէ, այսինք կարելի է այն անվանել կախարդական: Ես առաջին դասարանը ուրիշ դպրոցում եմ սովորել, իմ փորձից եմ ասում, մյուս դպրոցներում ինչ-որ բան այն չէ: Օրինակ. բոլոր առարկաների դասարանները նույնն են, իսկ մեր դպրոցում դասարաններն ունեն տվյալ առարկային օգտակար պայմաններ: Իմ կարծիքով մյուս դպրոցների ուսուցչուհիները դասը բացատրում են ու վերջ, կապ չունի երեխան հասկացավ, թե ոչ, կարևորը իրենք արեցին կատարեցին պարտականությունը: Մեր դպրոցում այդպես չէ. ուսուցչուհին նույնիսկ կարող է իր գործերը թողնի, բայց լրացուցիչ այնքան բացատրի, որ երեխաները հասկանան: Ճիշտն ասած, երբ սովորում էի առաջին դասարանում, կամ երբ տեսնում եմ, թե ինչպես են սովորեցնում մյուս դպրոցներում, հասկանում եմ, որ ուղղակի անհետաքրքիր է: Այդ երեխաները իրենց կամքին հակառակ դպրոց են գնում, երբ կարդում եմ իրենց դասերը զարմանում եմ, ոնց են նրանք սովորում: Կրթահամալիրում այնպես է, որ ես ամեն օր հաճույքով եմ դպրոց գալիս, և երբ որ չի ստացվում դպրոց գալ՝ շատ եմ տխրում: Այլ դպրոցների երեխաների համար դպրոց չգնալը մեծ ուրախություն է: Մեր դպրոցում ոչ թե թվանշանն է կարևոր այլ գիտելիքը: Ինձ համար էլ է այդպես, բայց երբեմն ես էլ եմ գնահատականին ուշադրություն դարձնում, որովհետև իմ մայրիկի համար ինչ-որ չափով թվանշանն էլ է կարևոր: Ես չեմ անհանգստանում, որովհետև ծնողական ժողովը ամենահարմար միջոցն է որոշելու և կարծիք կազմելու, թե ինչպես եմ ես սովորում:

No comments:

Post a Comment