Wednesday, January 15, 2014

Ինչ է իրենից ներկայացնում նովելը

ՆովելՆորավեպ, նորություն 
Պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։ Նովելը ձևավորվել է շատ վաղուց և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։ Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։ Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել Մոպասանը, Օ. Հենրի, Չեխովը, Մերիմեն։ Հիմա մենք անցնում ենք Օ. Հենրիի՝ Մոգերի ընծանները: Շատ հետաքրքիր է չեմ պատկերացնում, որ կարելի է այդքան կարճ, հասարակ մտքից ստեղծել նման խորիմաստ սյուժե:
Առաջարկում եմ նովելը անպայման կարդալ՝
 Կարդա այստեղ:

No comments:

Post a Comment