Sunday, January 19, 2014

Կալցիում


Կալցիում, քիմիական տար է, որի նշանն էCa և ատոմային թիվը՝ 20։ Ատոմական զանգվածը՝ 39,098, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 4s1։ Ունի երկու կայուն՝ 39K (93,08%), 41K(6,91%), և մեկ թույլ ռադիոակտիվ իզոտոպ՝ 40K (0,01%), կիսաքայքայման պարբերությունը՝ T1/2= 1,32 • 109 տարի։ Ca-ի մի քանի միացություններ (օրինակ՝ պոտաշը, որն ստացվում էր փայտանյութի մոխրից) հայտնի էին դեռևս հնում։ Սակայն դրանց չէին տարբերում նատրիումի միացություններից։ Այն ալկալիական մետաղ է։ Բնության մեջ կալցիումը հանդիպում է այլ տարրերի հետ միացություններում, օրինակ ծովի ջրում, ինչպես նաև զանազան միներալներում։Կալիումի քիմիական հատկությունները շատ նման են նատրիումի հատկություններին, այնուամենայնիվ, դրանց դերը օրգանիզմում տարբեր է։

Կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որոնց կարիքն առանձնապես ունեն բույսերն՝ իրենց աճման համար։ Նա բույսին է անցնում արմատների միջով բուսահողի խոնավության մեջ լուծված աղերի ձևով։ Բայց բուսահողի մեջ կալիումի լուծելի աղեր քիչ կան։ Այդ պատճառով էլ, առանց պարարտանյութի, բազմապատիկ ցանքից հետո բուսահողը աղքատանում է կալիումի աղերից, և բերքը ընկնում է։ Մարդու օրգանիզմի համար նույնպես շատ օգտակար է: Կալիումի հանձնարարելի քանակը 600-1700 միլիգրամ է երեխաների համար, իսկ մեծահասակների համար՝ 1800-5000 միլիգրամ։ Կալիումի անհրաժեշտ քանակը կախված է մարմնի քաշից, ֆիզիկական ակտիվությունից, ֆիզիոլոգիական վիճակից և բնակավայրի կլիմայից։ 

Խմբագրություն՝ Անի Ջանոյան
Հիմնական աղբյուր՝ hy.wikipedia.org

No comments:

Post a Comment