Thursday, April 17, 2014

Ինչպե՞ս է նշվում Սուրբ Զատիկը աշխարհի տարբեր երկրներում


Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև: Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/: Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր:  Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ: Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են  զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից  կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները: Բուլղարիայում ներկված ձվերը դնում են Զատիկի հացի շուրջ. բուլղարացիները այնքան են ձվերը հարվածում, մինչ ինչ-որ մեկի ձվի վրա ճեղք առաջանա` միառժամանակ մաղթելով միմյանց հաջողություն: Ամենահաջողակն է նա, ում ձուն ամենադիմացկունը կլինի: Շվեդիայում  Զատիկն անքան էլ մեծ տոն չէ, ինչպես Սուրբ Ծնունդը, բայց դպրոցներում այն սկսում են նշել դեռ մեկ շաբաթ առաջ: Աշակերտները, ուսուցիչները հիշում են, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեր մեղքերի համար, հետո հարություն առել մեռյալներից: Շվեդները այս տոնին տները զարդարում են դեղին կանաչ, սպիտակ  ծաղիկներով, իսկ Զատիկի ձուն պատրաստում են ստվարաթղթից` դրա մեջ դնելով կոնֆետ: Իտալիայում  Զատիկի կիրակի օրը Հռոմի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում` լսելու Պապի շնորհավորանքը:  Գլխավոր ուտեստը Իտալիայում գառան միսն է տապակած կարտոֆիլով,նաև քաղցր տաքդեղից, ձիթապտուղից, լոլիկից պատրատված աղցանը: Զատիկի հաջորդ օրը իտալացիները կազմակերպում են զբոսախնջույք հարևանների, ընտանիքի ընկերների հետ: Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադը ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է  թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Իտալացիների համար Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր. այն խորհրդանշում է կյանքի և ուրախության շարունակությունը: Հայաստանում Առաքելական  եկեղեցու վեց Տաղավար  տոներից  մեկը` Սուրբ  Զատիկը, սկսում են տոնել Արևի  մայրամուտի  հետ (երեկոյան ժամը հինգից) մինչև  ուշ երեկո, երբ բոլոր եկեղեցիներում  մատուցվում է  պատարագ, որը ազդարարում է մեծ պասի  ավարտն ու Հիսուս Քրիստոսի  հարությունը: Իսկ շաբաթ երեկոյան  սեղանի վրա պետք է  լինի կարմիր ներկած ձու , ձուկ, տապակած  բանջար, չամիչով, բրնձով փլավ ու կանաչեղեն: Սեղանը  զարդարում է զատկական գաթան: Հին Հայաստանում Զատիկը բնության զարթոնքի, ցորենի վերածննդի տոնն էր: Մարդիկ բնության վերածնունդը տեսել են ցորենի հատիկի մեջ, որը, մեռնելով հողում, ծիլ է տալիս, որն էլ իր հերթին հասկ է դառնում: Ձուն` Զատկի խորհրդանիշը, ևս սաղմ է, նոր կյանքի սկիզբ. չէ՞ որ ձուն նույնպես կյանքի ձևավորման խորհրդանիշ է:
Նյութի աղբյուր ՝ http://ankakh.com/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%A7-%D5%B6%D5%B7%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A8-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB/

Wednesday, April 16, 2014

Սուրբ Զատիկ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱՆՎԱՆԵԼ ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ ՚Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների: Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան գույնի` դրանով ասելով Տիրոջը. <<Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ>>:

Աղբյուր՝ http://www.infosys.am/pages/Home/Events.aspx?eID=488#.U06salWSwxF

Thursday, April 10, 2014

Физика сила трения

часть 1-смотреть
часть 2-смотреть
часть 3-смотреть

Եթե ռուսերենից այդքան լավ չեք, կարող եք կարդալ հայերեն տարբերակը՝
Շփման ուժ
Շփման ուժը լինում է հիմնականում երկու տեսակ.
Առաջին տեսակը դա սահքի շփման ուժն է. Երկրորդ տեսակը դա գլորման շփման ուժն է.
Շփումը առաջանում է միջմոլեկուլային ձգողության պատճառով կամ էլ խորդուբորդությունների հետևանքով: Այն առաջանոմ է հպվող մարմինների մակերևույթների սահմանին, նրանց հարաբերական շարժման բացակայության դեպքում, կոչվում է դադարի շփման ուժ:
Հեղուկ և գազային միջավայրում պինդ մարմնի շարժման ժամանակ առաջանում են ուժեր, որոնք արգելակում են շարժումը: Այդ ուժերն անվանում են դիմադրության ուժեր: Դիմադրության ուժի գլխավոր գլխավոր առանձնահատկությունը դադարի շփման բացակայությունն է, հետևաբար` հեղուկ կամ գազային միջավայրում մարմինը կարելի է տեղաշարժել նույնիսկ ամենափոքր ուժով:

Tuesday, April 8, 2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Այս երկու իմ ամենասիրելի Սահյանի բանաստեղծություններն են:
Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ 
Ապտակում էիր 
Սխալիս համար 
Եվ սաստում էիր, 
Որ լաց չլինեմ։ 
Բայց ցաված տեղըս 
Համբուրում էիր 
Եվ իմ փոխարեն 
Ինձանից թաքուն 
Լաց էիր լինում: 
Ախ, վերջին անգամ, 
Չեմ իմանում ո՞ր 
Սխալիս համար 
Ինձ ապտակեցիր 
Կորուստով քո մեծ… 
էլ սաստող չեղավ, 
Որ լաց չլինեմ, 
Եվ ցաված տեղըս 
Համբուրող չեղավ, 
Եվ իմ փոխարեն 
Իմ ցավն զգացող 
Ու լացող չեղավ։ 
Ին՜չ անեմ, մայրիկ:

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։