Wednesday, April 16, 2014

Սուրբ Զատիկ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱՆՎԱՆԵԼ ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ ՚Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների: Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան գույնի` դրանով ասելով Տիրոջը. <<Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ>>:

Աղբյուր՝ http://www.infosys.am/pages/Home/Events.aspx?eID=488#.U06salWSwxF

No comments:

Post a Comment