Բանաստեղծություններ


ԴԱԺԱՆ ԿՅԱՆՔԸ


Փաթիլները դանդաղ ընկնում են գետնին,
Իրենց ճերմակ, մաքուր հոգով,
Հասնում գետնին և քնում:
Փաթիլները վախով, բայց սպասում են արևին,
Գիտեն, որ մի օր մահը կգա և կբարուրի իրենց,
Կտանի արևի գեղեցիկ, բայց խոցելի շողերի մոտ:
Ապրում են իմանալով, թե ինչ մահ է իրենց սպասվում,
Ապրում են, որ տան մեզ այն հաճույքը, որ երբեք արևը իրենց չի տվել:
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)                                                                           (12տ.)

ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՍԽԱԼԸ
Կանգնիր ձյուն, կանգնիր, չեմ կարողանում հասնել քեզ,
Բռնել ձեռքումս սեղմել կարծես ադամանդ,
Շատ արագ ես վազում, տանում քեզ հետ հին տարին և բերում նորը:
Չես տեսնում կիսատ գործեր դեռ ունեմ հին տարում:
Սխալներս պիտի ուղեմ, առանց սխալ անցյալի չկա նաև ապագան:
Կանգնիր ձյուն, կանգնիր, չեմ կարողանում հասնել քեզ,
Կամաց-կամաց թուլանում եմ գործած մեղքերի պատճառով,
Հետ տուր հին տարին, պետք չէ ինձ նորը:
Իմ անցյալը կամց-կամաց խորտակում է ներկան, իսկ հետո ապագան:
Ինչքան ես գոռում էր, ձմեռը չէր կանգնում
ինչի՞ն էր սպասում…
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)                                                        (12տ.)

ԳԱՐՆԱՆ ՄՈՒՏՔԸ

Սառույցը հալում է գետ է դառնում,

Թռչուններն են հեռվից գալիս,
Բոլորն ասում են՝ Գարուն է գալիս:
Գարունը հեռվից գալիս է ոտքով,
Բերում է իր հետ ծառեր, ծաղիկներ,
Դռներն է բացում մեր ցուրտ աշխարհի,
Եվ այն լցնում գարնան բուրմունքով:
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)                                                    (11տ.)

Հույսը


Աշխարհը ամենքից երես է թեքել,
Հոգիս բոլորից տխուր է դարձել,
Արևը շողում է, գետը վարարարում է,
Հոգիս ու աշխարհը տխուր են դեռ:
Մի օր էլ հանկարծ աչքերս բացվեց, սիրտս բաբախեց,
Աշխարհն էլ հանկարծ ինձ հոգի տվեց:
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)                                                    (11տ.)
ՎԵՐՋԸ
Մարդկությունը մի փոքրիկ երազ է,
Երազն էլ մի աշխարհ,
Աշխարհն էլ մի տանող ուղի,
Որը գնում է, գնում է միջև մահ:
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)                         (11տ.)
ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ
Աչքերիս առաջ գետակը թափվեց,
Իմ հոգու դիմաց դրախտը բացվեց,
Արևը փայլում է, շողը շողում է,
Ժամանակն էլ արագ ընդանում է:
Սիրտս կարծես վերջին անգամ բաբախեց,
ԵՎ սիրուց դրդված դրախտի ճամփան շարունակեց:  
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)                                                         (11տ.)
ԵՍ ԱՐԴԵՆ ՄԵԾ ԵՄ
Նստած նայում եմ ժամի սլաքին,
Կարծես երեկ ես ծնվեցի,
Սկսեցի խոսել, սկսեցի քայլել,
ԵՎ զգալ կյանքի համը վայել:
Իսկ այսօր կարծես, կյանքից դրդված,
Դրախտի ճամփին ոտքս ես դրած,
Գնում եմ, գնում եմ, որ հասնեմ վերջին,
Բայց կարծես երեկ էի նայում սլաքին:
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)                        (11տ.)

No comments:

Post a Comment