Պատմություններ

ՄՈՒՏՔ ԴԵՊԻ ՆԵՐԿԱ

Գեղեցկադեմ օրիորդը պատշգամբի մոտ նստած սպասում էր իր ճամփորդին: Ռադիոյի մեղմօրոր երգի տակ օրիորդը քնեց: Ինչ-որ դռներ բացվեցին օրիորդի առջև և նա առաջ գնաց: Դրանք դրախտի դռներն էին և աղջկան տանում էին դեպի հրաշքներ: Դրախտում անձրևը հենց նոր էր կտրվել և տերևներից կաթիլները թափվում էին: Հեռվում աղջիկը տեսավ իր դղյակը, որը կարծես անապատի օազիս լիներ: Առջևում անուշաբույր վարդերի պարտեզն էր, որի բույրը աղջկան սրընթաց ուղեկցեց դեպի դղյակ: Օրիորդը մոտեցավ դղյակին և տեսավ իրեն՝ ռադիոյի երգի տակ քնած: Մի քիչ հեռվում ինչ-որ ձայներ էին լսվում, կարծես թե իր ճամփորդն էր ծիծաղում: Օրիորդը ուրախացավ և արագ վազելով գնաց իր ճամփորդի մոտ: Անուշադրության պատճառով աղջիկը ընկավ և հանկարծ նրա ժպտուն դեմքը դարձավ շատ տխուր՝ լսելով ճամփորդի ծիծաղը մյուս դղյակի օրիորդի հետ: Աղջիկը այդ պահին իրեն շատ միայնակ ու դավաճանվաց զգաց, ոչ մի ուրիշ բանի մասին չէր մտածում և  ուշաթափվեց: Քնից արթնացավ. նայեց պատուհանից դուրս, ճամփորդի ծիծաղը չէր լսվում: Ուղղամիտ օրիորդը մտքում անընդհատ կրկնում էր՝ ստելով ինքն իրեն:
-         Չէ, չէ իմ ճամփորդը ինձ չի դավաճանել, նա ճանապարհին է և կարծում եմ, որ մի քիչ հետո նա այստեղ կլինի:
Աղջիկը տարիներ շարունակ նստած սպասում էր իր ճամփորդին ՝ իմանալով, որ եթե գար, ապա վաղուց արդեն այստեղ կլիներ: Օրիորդը մինջև հիմա էլ սպասում է իր ճամփորդին…
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)
ՍԻՐՈ ՔՈՒՆԸ
Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սևեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել: Նրան նայեց մի գեղեցիկ աղջկա դեմք:
- Կներես, որ ուշացա,-ասաց աղջիկը:
- Ոչինչ,- տխուր դեմքը գետնին գցելով ասաց տղան:
- Ես կարող եմ իմ կորցրած ժամադրությունը ետ բերել:
- Տղան գրուխը բարձրացնում է գետնից և թաքցնելով ժպիտը պատասխանում,- փորձիր:
Աղջիկը կամաց մոտենում է տղային և համբուրում: Տղան և աղջիկը իրար հետ քայլելով գնում են զբոսնելու: Նայում են միմիյանց աչքերին այնպես կարծես, թե աչքերով խոսեն: Գնում են նստում են մի նստարանին և միմիյանց նայելով սիրո քուն առնում:
(Հեղինակ՝ Անի Ջանոյան)

No comments:

Post a Comment